Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնոթյան հերթական տուրում հաղթեց Նորվեգիայի թիմին: Մրցաշարի 3-րդ տուրում տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Իր պարտիան հաղթանակով ավարտեց նաև Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը կիսեց միավորը, իսկ Սերգեյ Մովսիսյանը պարտվեց:
Կանանց պայքարում Հայաստանի թիմը մրցում էր Թուրքիայի հետ: Էլինա Դանիելյանը պարտվեց, իսկ Լիլիթ Մկրտչյանը հաղթեց, մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հայաստան-Թուրքիա 2-2:
Հաջորդ տուրում տղամարդկանց և կանանց թիմերը կմրցեն Անգլիայի հավաքականների հետ:
ՀԱՕԿ լրատվության բաժին