ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ

12:07 - 29 Դեկ, 2020

Airthings Masters շախմատի  միջազգային առցանց մրցաշարում կայացան նախնական փուլի վերջին երեք տուրերի պարտիաները։ Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի, ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ և պարտվեց իսպանացի Դավիդ Անտոնին։ Երևանցին  11 հնարավորից վաստակեց 5,5 միավոր, գրավեց վեցերորդ տեղը և մտավ քառորդ եզրափակիչ։  Այդ փուլում նա կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։

Մյուս երեք զույգերն են՝  Մագնուս Կարլսեն – Դանիիլ Դուբով, Թեյմուր Ռաջաբով - Յան Նեպոմնյաշչի և Մաքսիմ Վաշյե-Լագրավ ու Ուեսլի Սոն։

Այդ պարտիաները կանցկացվեն դեկտեմբերի 29-ին և  30-ին։

 

Այլ նորություններ