Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

18:18 - 20 Հոկ, 2017

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային կարգում Կարուշ Ղուկասյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:

Հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 359 կգ արդյունքը: Ղուկասյանն անգերազանցելի էր երկու վարժություններում էլ: Պոկումում նա բարձրացրեց 162 կգ, իսկ հրումում՝ 197 կգ:

Քիչ հետո պայքարի մեջ կմտնի 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը:

 

 

Այլ նորություններ