Փհենչհան-2018. Հայաստանից առաջինը մեկնարկեց Միքայել Միքայելյանը

16:00 - 13 Փետ, 2018

Փհենչհանի 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր մեկնարկեցին հայ մարզիկները:  Մեր թիմից առաջինը հանդես եկավ Միքայել Միքայելյանը:

Դահուկավազքի սպրինտ մրցաձեւում Միքայելյանը 3:37.40 արդյունքով զբաղեցրեց 72-րդ հորիզոնականը: Որակավորման փուլը հաղթահարեցին 1-30-րդ տեղերը գրաված դահուկորդները:

Կատյա Գալստյանը  չմասնակցեց կանանց սպրինտին, նա փետրվարի 15-ին հանդես կգա 10 կմ ազատ ոճ մրցաձեւում: Միքայելյանի հաջորդ մեկնարկը փետրվարի 16-ին է (15 կմ ազատ ոճ):

 

Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի

Այլ նորություններ