Tradewise Chess Festival. Լեւոն Արոնյանը մոտենում է առաջատարներին

12:40 - 30 Հուն, 2018

Ջիբրալթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) յոթերորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Նայջել Շորթին (Անգլիա):

Լիլիթ Մկրտչյանն առանց խաղի կես միավոր ստացավ (մրցաշարի կանոնակարգի համաձայն, ցանկության դեպքում նա կարող էր հանգստյան օր ընտրել, որի համար կես միավոր է տրվում):

Յոթ տուրից հետո Արոնյանը 5.5 միավորով 7-րդ տեղում է, իսկ Լիլիթը 4-ով՝ 88-րդ:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ