Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հունիսի 1-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպել էր «Մանուկների օրը ՀԱՕԿ-ի աչքերով» միջոցառումը, որին ներկա էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Չինաստանի արակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլուն եւ անվանի մարզիկներ:
Գեղեցիկ ներկայացման բացումն ազդարարեց դհոլահար երեխաների խումբը, այնուհետեւ ներկայացվեցին պարային համարներ: Պատանի հաղորդավարները ներկայացրեցին օլիմպիական օղակների ստեղծման պատմությունը, ինչին հաջորդեցին մայրցամաքները ներկայացնող համարներ: Միջոցառման վերջում ներկայացվեց Հայաստանը:
ՀԱՕԿ նախահագի օգնական Մանե Մուրադյանը անակնկալ նվեր մատուցեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ ողջույնի խոսք հղեց ներկաներին:
Երեխաների համար հյուրասիրություն էր կազմակերպել նաև «Ապաչի» ընկերությունը:
Հիշեցնենք, որ միջոցառումը կազմակերպվել էր մանկատների սաների, Երեւանի վարչական շրջանների սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների եւ սիրիահայ երեխաների համար։