London Chess Classic. Լեւոն Արոնյանն ութերորդ անգամ ոչ-ոքի խաղաց

10:39 - 11 Դեկ, 2017

Լոնդոնում ավարտվում է London Chess Classic շախմատի գերմրցաշարը: Ութերորդ տուրում Լեւոն Արոնյանն ութերորդ անընդմեջ ոչ-ոքին արեց՝ այս անգամ անգլիացի Մայքլ Ադամսի հետ:

Ութերորդ տուրի արդյունքները. Մագնուս Կարլսեն – Յան Նեպոմնյաշչի ՝ 0:1, Մայքլ Ադամս – Լեւոն Արոնյան, Հիկարու Նակամուրա – Ֆաբիանո Կարուանա, Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Վիշվանաթան Անանդ, Ուեսլի Սո – Սերգեյ Կարյակին՝ ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակ. 1. Նեպոմնյաշչի՝ 5.5 միավոր, 2. Կարուանա՝ 5, 3. Վաշյե-Լագրավ՝ 4.5, 4-7. Արոնյան, Նակամուրա, Կարլսեն, Սո՝ 4-ական, 8-10. Անանդ, Կարյակին, Ադամս՝ 3-ական:

Այսօր կայանալիք եզրափակիչ տուրում կհանդիպեն. Արոնյան – Կարլսեն, Նեպոմնյաշչի – Վաշյե-Լագրավ, Կարուանա – Ադամս, Անանդ – Սո, Կարյակին – Նակամուրա:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ