Ռուսե քաղաքում / Սլովենիա / ավարտվեց հրաձգության SSF GRAND PRIX միջազգային մրցաշարը: Բենիկ Խլղաթյան - Էլմիրա Կարապետյան խառը զույգը 10մ տարածությունից, օդամղիչ ատրճանակ մրցաձևում, գրավեց պատվավոր երկրորդ տեղը:
Նույն զենքաձևի անհատական մրցումներում Էլմիրա Կարապետյանը եզրափակեց << հրաշալի յոթնյակը >> , իսկ Բենիկ Խլղաթյանը զբաղեցրեց 10 –րդ հորիզոնականը:
Հրացանակիր Հրաչ Բաբայանը, ավաղ, եզրափակիչ ությակ չմտավ:
Մրցավարտից հետո վաստակաշատ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարած եռյակը ուղևորվեց Խորվաթիա և կմասնակցի նույն սցենարով կայանալիք մրցաշարին:
Հավելենք, որ երկու ստուգատեսների միավորների ընդհանուր արդյունքով արժանիները կստանան Լեհաստանում կայանալիք Եվրոպական ամառային երրորդ խաղերի մասնակցության ուղեգրեր: