ՄՕԿ – Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

11:59 - 17 Նոյ, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի  / ՄՕԿ /  նախագահ Թոմաս Բախը, որը աշխատանքային այցով գտնվում է Տոկիոյում ,  մամուլի ասուլիսում հայտնել է, որ եթե մինչ խաղերը վիրուսի դեմ  պատվաստանյութը հասանելի լինի  , ապա ՄՕԿ-ն այդ ծախսերը կվերցնի իր վրա։ Լավ կլինի,  որ մեծ թվով օլիմպիականներ  պատվաստվեն մինչ Ճապոնիա մեկնելը։  Նա նաև  ասել է, կորոնավիրուսի պատվաստումը  պարտադիր պայման չի լինի  օլիմպիական խաղերի մասնակիցների համար։ Ինչ վերաբերում է մարզասերներին, ապա  այդ հարցի առթիվ պետք է վճիռ կայացնի  խաղերի կազմակերպիչ երկրի  կառավարությունը: 

Բախը բարձր է գնահատել  Ճապոնիայի  բնակիչների կարգապահությունը համավարակի պայմաններում, որտեղ  Եվրոպայում տիրող իրավիճակի հակապատկերն է։

Ծագող  արևի երկրում , նույնիսկ  համավարակի ներկա  պայմաններում , կազմակերպվում են  անվտանգ մարզական  միջոցառումներ:  Օրինակ, պրոֆեսիոնալ լիգայի շատ  հանդիպումներ  անցկացվել են հանդիսականների ներկայությամբ,  հաջողությամբ կայացել է մարմնամարզության միջազգային մրցաշարը։

 

 

Այլ նորություններ