Երեք օր հետո, փետրվարի 22 –ին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմրցի տեղի ընտրանու հետ: Այդ հանդիպումով մեր թիմը կսկսի իր մրցելույթները աշխարհի 2027թ. առաջնության նախընտրական առաջին փուլում:
Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի ղեկավարությամբ, ուսումնամարզական հավաք է անցկացնում Վիեննայում: Հայտացուցակում տեղ են գտել այն մարզիկները, ովքեր կելնեն ասպարեզ: ՀԲՖ –ն ներկայացրել է խաղացողների անվանացանկը.
1. Անդրե Սփայթ-Մկրտչյան – «Օբրաս բասկետ», Արգենտինա
2. Տիգրան Մկրտումյան - ԲԿՄԱ, Հայաստան
3. Զաքարի Թավիթյան - «Դայմոնդ Վալեի», Ավստրալիա
4. Յուրա Մելիքյան - ԲԿՄԱ, Հայաստան
5. Քրիս Ջոնս - «Վալենսիա», Իսպանիա
6. Բագրատ Միքայելյան - «Ուրարտու», Հայաստան
7. Կարեն Մելիքյան - ԲԿՄԱ, Հայաստան
8. Ալբերտ Թադևոսյան – ԲԿՄԱ, Հայաստան
9. Զարեհ Զարգարյան - Հ.Մ.Ը.Մ. Արարատ Գլենդել, ԱՄՆ
10. Մարատ Միքաելյան - ԲԿՄԱ, Հայաստան
11. Սամվել Գևորգյան - ԲԿՄԱ, Հայաստան
12. Արկադի Մկրտիչյան - «Ուրարտու», Հայաստան
13. Ավետիս Գարակավուրյան - «Ուրարտու», Հայաստան
14. Գաբրիել Աճեմյան - Հ.Մ.Ը.Մ. Բեյրութ, Լիբանան
Վնասվածքի պատճառով թիմին չեն միացել Գարի Չիվիչյանը, Ալեքսեյ Չիժենոկը, Դավիթ Խաչատրյանը և Մականի Վայթսայդ Քրքորյանը:
Ավստրիական << քննությունից >> հետո, փետրվարի 25-ին, մեր բասկետբոլիստները կհյուրընկալեն Ալբանիայի թիմին: