Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Ծաղկաձորում նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Ուսումնամարզական հավաքը մեկնարկել է հոկտեմբերի 21-ին:
«Երիտասարդական հավաքականը այս տարի մասնակցել է միջազգային երեք խոշոր մրցաշարի: Դրանցից առաջ մարզիկները 10-12 օր տևողությամբ հավաքներ են անցել: Մրցաշարերի արդյունքների վրա հիմնվելով` ես տեսա այն բռնցքամարտիկներին, ովքեր ի վիճակի կլինեն Եվրոպայի առաջնությունում մեդալների համար պայքարել: Ինձ համար արդեն պարզ է, թե ովքեր կմեկնեն Կոլոբժեկ, սակայն հիմա չեմ հայտնի կազմը, որպեսզի մրցակցությունը մինչև վերջ մնա:»,- ՀԱՕԿ լրատվության բաժնի լրագրողի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյնաը:
Ծաղկաձորյան հավաքը կավարտվի նոյեմբերի 2-ին: 1 շաբաթ անց` նոյեմբերի 9-ին, երիտասարդական հավաքականը կմեկնի Վիլնյուս: Լիտվայում կանցկացնի 2-րդ ուսումնամարզական հավաքը, որը կտևի 10 օր: Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կկայանա նոյեմբերի 19-29-ը Լեհաստանի Կոլոբժեկ քաղաքում: Հայաստանը կներկայացնեն 7 բռնցքամարտիկ:
ՀԱՕԿ լրատվության բաժին
Լուսանկարներն` այստեղ: