ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

12:28 - 14 Փետ, 2023

Մարտի երկուսին  Սերբիայում կմեկնարկի Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը: Առաջատարի համարում ունեցող  մեր հինգ գրոսմայստերներ  նպատակ ունեն  բարձր պահել իմաստուն խաղի հայկական դպրոցի պատիվը:

Հուսալի մարզավիճակով մրցավայր մեկնելու ցանկությամբ են  նախապատրաստվում  Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը,  Մանուել Պետրոսյանը և  Շանթ Սարգսյանը: Նրանք երեկվանից <<  խարիսխ են ձգել  >>  Արզնի առողջարանում: Ուսումնամարզական հավաքը կավարտվի փետրվարի 26 –ին:

Արժե նշել , որ նախկին Հարավսլավիայի մեկ այլ երկրում ՝ Սերբիայում, մարտի 18 –ից իրենց հարաբերությունները կորոշեն  Եվրոպայի կանանց անհատական առաջնության մասնակիցները: Նրանց թվում կլինեն մեր  Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը  և  Սուսաննա Գաբոյանը:

 

 

Այլ նորություններ