ՈՒԹԱՄՅԱ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ

12:37 - 04 Հոկ, 2023

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան  հայտնում է, որ ութամյա դադարից հետո IBA օրացույցում  պաշտոնապես գրանցվել է  աշխարհի պատանեկան առաջնությունը:  

2023թ.  նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ը  մրցաշարը նախատեսված է անցկացնել Երևանում: Հայաստանը կհյուրընկալի 15-16 տարեկան բռնցքամարտիկներին:  

Պատանիների վերջին մրցումները անցկացվել են Սանկտ Պետերբուրգում ,իսկ աղջիկներինը ՝ չինական Թայբեյում։ Այս անգամ համատեղ միջոցառումը Հայաստանի մայրաքաղաքում կհավաքի աշխարհի տարբեր երկրների պատվիրակներին:  Երկսեռ մարզիկները կմրցեն 13 –ական քաշային կարգերում: 

IBA  -ի նախագահ Ումար Կրեմլյովը այդ առթիվ ասել է, որ  շատ անվանի բռմցքամարտիկներ իրենց մարզական կենսագրությունը սկսել են պատանեկան ռինգից:  

Կրեմլյովը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային՝ շարունակական աջակցության համար և վստահություն հայտնել , որ միջոցառումը կկազմակերպվի  բարձր մակարդակով:  

 

Այլ նորություններ