Լյուքսեմբուրգում ավարտվեց ֆուտբոլի Մ 19 տարեկանների Եվրոպայի 2018 թվականի առաջնության որակավորման մրցաշարը: Երրորդ ընտրական խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն էին Չեխիայի, Շոտլանդիայի եւ Լյուքսեմբուրգի թիմերը:
Վերջին խաղում մեր ընտրանին ոչ-ոքի խաղաց մրցաշարի տերերի հետ՝ 2:2: Հայաստանի հավաքականի կազմում աչքի ընկան Հովհաննես Հարությունյանը եւ Վահան Բիչախչյանը:
Ավելի վաղ Արտակ Օսեյանի սաները 0:5 հաշվով զիջել էին Չեխիայի թիմին, այնուհետեւ ոչ-ոքի խաղացել Շոտլանդիայի հետ՝ 3:3:
Թիմերի ամփոփիչ դասավորությունը. Չեխիա՝ 9 միավոր, Շոտլանդիա՝ 4, Հայաստան՝ 2, Լյուքսեմբուրգ՝ 1:
Էլիտ-ռաունդ անցան Չեխիան եւ Շոտլանդիան:
Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի