ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԽՆԴՐԱՆՔՈՎ

11:07 - 22 Հուն, 2021

Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան,  Չինաստանի Ուսի քաղաքի իշխանությունների խնդրանքով, հետաձգել է 2021թ. հոկտեմբերին  նախատեսված  աշխարհի առաջնությունը:

Մարզաձևի  միջազգային ֆեդերացիայի նախագահի և գործկոմի անդամների ընտրությունները  կանցկացվեն  հեռավար ձևաչափով:

Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ շատ թիմեր չեն կարողանա մուտք գործել երկիր կամ ստիպված կլինեն կարանտինի մեջ մնալ մի քանի շաբաթ: 

Նոր ժամկետը կորոշվի առաջիկայում, իսկ ընտրությունների մասնակցության հայտերի  ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 11-ն է: 

Գենդերային հավասարակշռություն ապահովելու համար  գործկոմի կազմում  յուրաքանչյուր մայրցամաքի միությունից կընտրվի առնվազն մեկ կին: Առավել շատ ձայներ ունեցող կին թեկնածուն կնշանակվի փոխնախագահի պաշտոնում: 

Այլ նորություններ