Շախմատի ակադեմիայում ընթացող «Երեւան օփեն» միջազգային մրցաշարի վեցերորդ տուրից հետո ութ շախմատիստներ, այդ թվում՝ Հայաստանի հինգ ներկայացուցիչներ, վաստակել են 5-ական միավոր:
Առաջատարների խմբում Հայաստանի ներկայացուցիչներն են՝ Կարեն Գրիգորյան, Արման Միքայելյան, Տիգրան Պետրոսյան, Հրանտ Մելքումյան եւ Արման Փաշիկյան:
Յոթերորդ տուրը կկայանա այսօր:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի