ՄԵՐ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԹԻՄԵՐԸ

10:47 - 14 Օգո, 2024

Ամառային օլիմպիական 33 –րդ խաղերն ավարտվել են, իսկ արձագանքները շարունակվում են: Միջազգային օլիմպիական կոմիտեն, մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կանոնակարգերի համաձայն,  կատարել է միավորների թիմային հաշվարկ: Դրանց հիման վրա ներկայացվել են առաջին  վեցյակները: Մեր երկրից լավագույնը  հանրաճանաչ մասնագետ  Փաշիկ Ալավերդյանի գլխավորած ծանրամարտի թիմն է, որը Փարիզի խաղերում ճանաչվել է երկրորդը / 66 միավոր /:

Առաջինը 69 միավորով  վրացիներն են, երրորդ և չորրորդ տեղերը 56 –ական միավորով զբաղեցրել են չինացիները և  կորեացիները, հաջորդը ՝ բուլղարներն են / 51 միավոր/ , իսկ վեցյակը 50 միավորով եզրափակել են թաիլանդցիները:

Դեկտեմբերի 6 – 15 –ը նախատեսված է Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացնել աշխարհի ծանրամարտի առաջնությունը:

Հաջողակ է նաև Արմեն Բաբալարյանի ղեկավարած հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը, որը Իրանի / 101 միավոր /, Կուբայի ՝ 59, Ղրղզստանի ՝ 55, Ճապոնիայի ՝ 50  թիմերից հետո, 45 միավորով զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը  :  

 

Այլ նորություններ