ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ

11:06 - 29 Մայ, 2020

 

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը  / WADA /  որոշել է  տեղափոխել հոկտեմբերի 13-14-ին  Սիդնեյում նշանակված   ուսումնական սեմինարը, որը  կանցկացվի  եկող տարի։

Ոլորտի առաջատար մասնագետները  պետք է քննարկեն  սպորտում արգելված  դեղամիջոցների օգտագործման դեմ պայքարի վերջին միտումները: 

Փորձագետները նախատեսում են նաև բարելավել մարզիկների կրթական ծրագիրը: Համաժողովը հնարավորություն կտա մեկտեղել  հակադոպինգային կազմակերպությունների պատասխանատու անձանց և սոցիալական գիտությունների ոլորտով զբաղվող գիտնականներին, որպեսզի  բարելավվի  մարզիկներին  և մարզիչներին տրվող աջակցությունը։

 

 

Այլ նորություններ