ՄԵՐ ԳԵՂԱՍԱՀՈՐԴՆԵՐԻՑ ԱՌԱՋԻՆԸ . . .

12:27 - 22 Մար, 2024

Կանադայի Մոնրեալ քաղաքում շարունակվում է  գեղասահքի աշխարհի առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում, 40 մրցակիցների պայքարում, վաստակեց 73,46 միավոր, գրավեց 23-րդ տեղը և  իրավունք ստացավ 24 լավագույնների հետ պայքարը շարունակել ազատ ծրագրում։ Ի դեպ, կարճ ծրագրում վաստակած միավորների քանակն առավելագույնն է 17 – ամյա մեր մենասահորդի մարզական կենսագրությունում: Նա  հայ գեղասահորդներից առաջինը կատարեց ցատկով քառակի պտույտ տարրը։

Ազատ ծրագրով մրցաշարի պայքարը  նշանակված է առաջիկա կիրակի օրը ՝ մարտի 24-ին։

Մոսկվացի Սեմյոն Դանիլյանցը մեր դրոշի ներքո հանդես է գալիս 2021 թվականից։

Այլ նորություններ