Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում 1:3 հաշվով զիջեց Ուկրաինայի ընտրանուն:
Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղացին, իսկ Էլինա Դանիելյանը եւ Մարիա Գեւորգյանը պարտություն կրեցին, համապատասխանաբար, առաջին եւ չորրորդ խաղատախտակների առջեւ:
Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի անձնական արխիվից