Լողափնյա վոլեյբոլիստները կպայքարեն պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշի համար

10:26 - 18 Օգո, 2017

Օգոստոսի 19-ից 20-ը Հայաստանի լողափնյա վոլեյբոլիստներն առաջին անգամ կմասնակցեն վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի երկրորդ պատանեկան մայրցամաքային գավաթի խաղարկությանը:

«Մրցաշարը կանցկացվի Էստոնիայի Պյարնու քաղաքում եւ 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի ընտրական փուլ է»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

Վիճակահանությամբ Հայաստանի հավաքականները հայտնվել են «D» խմբում: Պատանիները (Արման Միսկարյան եւ Ռազմիկ Հակոբյան) կխաղան Լիտվայի, Ֆրանսիայի, Էստոնիայի եւ Պորտուգալիայի իրենց հասակակիցների հետ: Աղջիկները (Վերոնիկա Կոշկարյան եւ Սվետլանա Մարգարյան) եւս կխաղան նույն թիմերի, ինչպես նաեւ Մակեդոնիայի հավաքականի հետ:

«Միսկարյանն ու Հակոբյանը օգոստոսի 24-ից 27-ը հանդես կգան նաեւ Կազանում կայանալիք մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում»,-ասաց Կարեն Ասմարյանը:

 

Լուսանկարը՝ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի

Այլ նորություններ