ԱՌՑԱՆՑ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

11:49 - 23 Նոյ, 2020

Նորվեգացի գրոսմայստեր, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նախաձեռնությամբ երեկ մեկնարկեց  արագ շախմատի Skilling Open 2020 առցանց մրցաշարը։ Մեր առաջատար Լևոն Արոնյանը առաջին հինգ տուրերում  հաղթեց վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, հնդիկ Սանթոս  Վիդիտին, ոչ- ոքի խաղաց ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերի և Յան Նեպոմնյաշչու հետ և պարտվեց ամերիկացի  Ուեսլի Սոյին։

Այսօր՝  նոյեմբերի 23-ին կանցկացվի ևս 5 տուր։  Նախնական փուլը, որին մասնակցում են հայտնի 16 շախմատիստներ,  կավարտվի նոյեմբերի 24-ին։  Այնուհետև 1 / 8 եզրափակիչ մտնող  ութ ուժեղագույնները պայքարը կշարունակեն օլիմպիական մրցակարգով։

Այլ նորություններ