Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում վառվեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակն՝ ազդարարելով քառամյակի ամենասպասված իրադարձության մեկնարկը։
Մոտ 74 հազար հանդիսական էր ներկա Հարավային Ամերիկա մայրցամաքում առաջին անգամ անցկացվող խաղերին։ Մինչ կսկսվեր պաշտոնական մասը, կազմակերպիչները ժամանակակից համակարգչային ձևավորումների միջոցով ներկայացրեցին Բրազիլիայի պատմությունը։
Այնուհետև, աշխարհի 205 պետության մարզիկները պատվո շրջան կատարեցին մարզադաշտում։ Հայաստանի դրոշը տանում էր լողորդ Վահան Մխիթարյանը։
Ողջույնի խոսքով մարզիկներին դիմեցին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և «Ռիո-2016»-ի կազմկոմիտեի նախագահ Կառլոս Նուզմանը՝ կոչ անելով մարզիկներին հավատարիմ մնալ օլիմպիական գաղափարախոսությանը։ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը վառելու պատիվը տրված էր Վանդերլայ Կորդերո լա Լիմային՝ Օլիմպիական խաղերի բրոնզե և «Պիեռ դե Կուբերտեն»-ի անվան մեդալակրին։
Լուսանկարներն՝ այստեղ
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Պաշտոնական գործընկեր` Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին