Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր մեկնարկեց ձյուդոյի << Մեծ սաղավարտ >> անվանումով միջազգային վարկանիշային հերթական մրցաշարը: Հայտավորված են 80 երկրների շուրջ 500 պատվիրակներ: Նրանց թվում է հայաստանցի Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ / : Նա տատամի կելնի վաղը ՝ մարտի 27 –ին և առաջին գոտեմարտում կպայքարի իսրայելցի Իդո Լևինի դեմ:
Չափազանց դժվարին մրցակցություն է ակնկալվում մեր մարզիկին, քանզի 45 մրցակցի պայքարում պետք է կարողանա եռյակ մտնել: Բայց հույս կա, որովհետև հայ վարպետը հաջող հանդես եկավ վերջերս Տաշքենդում անցկացված համանուն մրցաշարում: Այնտեղ իր քաշային կարգում ընդգրկված էին ավելի մեծ թվով ՝ 49 մրցակիցներ ու դժվարին մրցավեճում Ֆերդինանդը գրավեց երրորդ պատվավոր տեղը և հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ ուսումնամարզական հավաքի մասնակցեց Վլադիկավկազում:
Շարունակելով ձյուդոյի մասին խոսքը, ասենք, որ մարզաձևի եվրոպական միությունը / EJU / Պորտուգալիայի Լիսաբոնում, որտեղ կորոնավիրուսի դեպքերի ակնհայտ նվազման շնորհիվ ակնկալվում է անցկացնել մայրցամաքի առաջնությունը ՝ ապրիլի 16 - 18-ը:
<< Ալտիս-Արենայի >> մրցասպարեզում արդեն ընթանում են նախապատրաստական աշխատանքները:
EJU –ն նշում է, որ առաջնային խնդիրը մարզիկների անվտանգությունն է: Եվրոպայի առաջնության գրեթե բոլոր հավանական մասնակիցներն արդեն ունեցել են հակահամաճարակային օրակարգ, մեկուսացման և կարանտինի նորացված փորձարկման համակարգեր: