Տոկիոյի օլիմպիական ավանը կառուցվել է մեկ տարի առաջ, բայց մինչ այժմ դատարկ էր: Երբ խաղերն ավարտվեն, գյուղը կդառնա սովորական բնակելի տարածք:
Ճապոնական ավանը գրեթե ոչնչով չի տարբերվում նախորդներից, բացառությամբ COVID-19 համաճարակի հետ կապված խիստ պահանջների և կանոնների:
Ստեղծված են շատ լավ պայմաններ. հիանալի սննդի կետ, հանգստի գոտի, ֆիթնես կենտրոն և կլինիկա:
Կազմակերպիչները հատուկ ուշադրություն են դարձրել բնապահպանական խնդիրներին: Օլիմպիական ավանում իրերի մեծ մասը պատրաստված է վերամշակված նյութերից և կարող են կրկին վերամշակվել, ինչպիսիք են ստվարաթղթե մահճակալները և պլաստիկե ներքնակները:
Մարզիկները կտեղափոխվեն Toyota- ի ստեղծած էլեկտրոնային ինքնավար մեքենաներով: Տրանսպորտային այդ միջոցները երթուղի կելնեն յուրաքանչյուր 20 րոպեանոց ընդմիջումներով՝ գյուղ, մարզավայր և մրցավայր սահմանված երթուղիներով: Սա նախատեսվում է այն բանի համար, որպեսզի հնարավորիս նվազեն միմյանց հետ շփումները:
Սկզբնապես ենթադրվում էր ճաշարանում տեղավորել 4300 մարդ, բայց կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, տարողությունը կրճատվեց՝ մինչև 3000 –ի: Օդափոխման համակարգը յուրաքանչյուր 15-20 րոպեն մեկ ամբողջությամբ կմաքրի սրահի օդը:
Ճաշացանկում կներառվեն ճապոնական ուտեստներ և այլ մթերք, որոնք համապատասխանում են սպորտային սննդի նորմերին:
Մարզիկները կկարողանան օգտվել ֆիթնես կենտրոնից, որտեղ տեղադրված են թափանցիկ միջնապատեր:
Օլիմպիականները ամեն օր պետք է թեստեր հանձնեն, ինչը նշանակում է, որ կազմակերպիչները ստիպված կլինեն օրական մշակել մինչև 80,000 թեստ:
Խաղերի մեկնարկին մնացել է յոթ օր: