ՀԱՕԿ նախագահի պարգևներին արժանացան «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կրտսեր անդամները

15:44 - 23 Հուլ, 2016

Ծաղկաձորի քաղաքային մարզադաշտում կայացավ արդեն ավանդական դարձած` Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը։

 13-րդ անգամ անցկացվող մրցույթում թիմային հաշվարկում առաջին տեղում Երևանի թիմն է, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Կոտայքի և Շիրակի մարզերը։

Ավանդույթի համաձայն` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ` Գագիկ Ծառուկյանը դրամական պարգևների արժանացրեց բոլոր 4 տարիքային խմբերի և հաշմանդամություն ունեցող կրտսեր մասնակիցներին։

 Այս տարի 100 հազար դրամ պարգևը մասնակիցներին փոխանցեց ՀԱՕԿ առաջին նախագահ` Ռուբեն Հակոբյանը։

Եզրափակիչ փուլին մասնակցում էին 4 տարիքային խմբերում մրցութային երկրորդ փուլի հաղթող 144 ընտանիքները՝ Երևան քաղաքից, ՀՀ մարզերից և ԼՂՀ-ից:

Ընտանիքները պայքարում էին խաղային փոխանցավազք` 80 մ (15 մ + 25 մ + 40 մ), խաղային փոխանցավազք` 30 մ, հեռացատկ (տեղից), «Հավաքիր «Հաղթանակ» բառը» մրցույթ, վարժություն` բասկետբոլի գնդակով, խաղային փոխանցավազք` թենիսի գնդակներով և հրաձգություն (օդամղիչ հրացանով) մրցաձևերում: Մրցումների մեկնարկային փուլին մասնակցել է 2061 ընտանիք (6183 մասնակցով):

Լուսանկարներն`այստեղ

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ