Հարգելի մարզիկներ, մարզիչներ, մարզաշխատողներ, սպորտի վետերաններ, մարզասերներ:
Ավարտվում է 2018 թվականը: Այն արգասաբեր եղավ Հայաստանի մարզական կյանքում:
ՀԱՕԿ –ը բարձր է գնահատում մեր մարզիկների խոսուն նվաճումները, որոնք մեծ ուրախություն և բերկրանք պատճառեցին աշխարհասփյուռ հայությանը:
Առջևում նոր մրցաշրջանն է` 2019 թվականը: Նոր տարում մեր հավաքականներին նոր մարզական փորձություններ են սպասվում. Եվրոպական մարզական երկրորդ խաղեր, ձմեռային և ամառային օլիմպիական երիտասարդական փառատոներ, աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարեր . . .
Գալիք մրցումներում Հայաստանի մարզիկ – մարզուհիներն անտարակույս կպայքարեն լավագույնների շարքում դասվելու համար և ինչպես միշտ, ասպարեզներում կդրսևորեն օլիմպիական ոգի, արդար և << մաքուր >> պայքար ու կմրցեն բարեկամության և ազնվության սկզբունքով:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, շնորհավորում է մարզաշխարհի մարդկանց Ամանորը և Սուրբ ծնունդը:
Մարզաշխարհի սիրելի ներկայացուցիչներ. նոր տարին թող Ձեզ բերի նորանոր հաղթանակներ, և թող ուրախություն, երջանկություն, համերաշխություն, խաղաղություն պարգևի հայ ժողովրդին և մեր հայրենիքին:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե