Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործկոմը Հռոմում խորհրդակցություն է անցկացրել : Ներկաները վերահաստատել են իրենց հանձնառությունը դոպինգի դեմ պայքարում, կառավարման և սահմանադրության բարելավման գործընթացում:
Վերանայվել են կատարված աշխատանքները և ստանձնած պարտավորությունները:
IWF- ի հակադոպինգային ծրագրի ուժեղացումը նիստի օրակարգի առանցքային կետն է եղել:
Աշխատանքների հետագա բարելավման առաջարկները ներառում են հետաքննական լիազորությունների ընդլայնում, մասնագիտական կրթության բարելավում, ազգային ֆեդերացիաների համար թեստավորման նվազագույն պահանջների ներդրում, հետախուզության և հետաքննության ռեսուրսների տրամադրում:
<< Մաքուր մարզիկների >> պաշտպանությունն է առաջնորդող սկզբունքը՝ << Փարիզ – 2024 >> օլիմպիական խաղերի որակավորման համակարգը թարմացնելու առաջարկությունում:
Գործկոմը համաձայնել է ամրապնդել որակավորման համակարգը:
IWF –ի մարզիկների հանձնաժողովում հաստատվելուց հետո փաստաթուղթը կուղարկվի ՄՕԿ՝ վերջնական գրանցման համար:
Նախագահ Մուհամմեդ Ջալուդն ասել է, որ հանդիպումը շատ արդյունավետ է եղել, իսկ հակադոպինգային ծրագիրը ճանաչվել է լավագույններից մեկը: Բայց իրենք ցանկություն ունեն ավելի հեռուն գնալ ու գտնել բարելավման նոր ուղիներ՝ մաքուր սպորտը խթանելու համար:
Գործկոմի նիստում ներկայացվել են նաև IWF հանձնաժողովների հաշվետվությունները, որոնք կհաստատվեն դեկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ: Դա առաջին ընտրական մրցաշարը կլինի << Փարիզ - 2024 >> -ի համար: