«Ճանապարհ դեպի Ռիո». Աթլետ Լևոն Աղասյան

12:00 - 12 Հուլ, 2016

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Մեր նախագծի հաջորդ մարզիկը աթլետ Լևոն Աղասյանն է (եռացատկ): Նա ծնվել է 1995 թվականին Կապան քաղաքում: Աղասյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Հայաստանի առաջնության ժամանակ: Մարզադաշտում ներկաները կենտրոնացած էին Լևոնի վրա և ինչ-որ տեղ նաև համոզված, որ այս անգամ Աղասյանը կկարողանա ցատկել այնքան, որքան պետք է օլիմպիական նորմատիվ լրացնելու և Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար:

Երբ մարզիչների հետ խոսում էինք Լևոնի մասին, բոլորը միաբերան ասացին, որ եռացատկորդը շատ աշխատասեր է, նպատակասլաց և գիտի, որ մեծ արդյունքների համար քրտնաջան աշխատանք է պետք:  Մեր նկարահանումների ժամանակ Աղասյանը մեծ համբերությամբ ձգտում էլ լավ «կադր ստանալ»: Զրույցի ընթացքում մենք մեզ համար բացահայտեցինք, որ Աղասյանը շատ է սիրում գրքեր կարդալ և ինքնակատարելագործման մեծ ձգտում ունի:

 

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Անկեղծ ասած, ոչ, չունեմ, քանի որ փոքր ժամանակ, երբ ասում էին, որ պետք խաչ կամ մեկ այլ բան կրես: Չէի հավատում, բայց փորձեցի: Տեսա, որ ոչինչ էլ չեղավ, դրա համար էլ այլևս ոչինչ չեմ պահում ինձ մոտ որպես թալիսման: Միշտ համոզել եմ ինձ, որ պետք չէ ինչ-որ իր ունենալ, որից կախված լինի իմ հաջողությունը:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Հանդեսատեսի մեջ կցանկանալի տեսնել մայրիկիս:

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Կիրք, հաջողություն և աշխատասիրություն:

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Կցանկանայի, որ Ռիոյի Օլիմպիական խաղերը հիշվեն, որպես ուժեղ պայքարով լի մրցաշար, որն ինձ օգնեց բարելավելու իմ արդյունքը: Թող Ռիոն լինի մի նոր աստիճան՝ ավելի բարձր արդյունքների հասնելու համար:

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Մայրիկիս հետ կցանկանայի կիսել հաջողությունս: 

 

Աթլետ՝ Դիանա Խուբեսերյան

Ամալիյա Շարոյան

Մարմնամարզիկներ՝ Հուրի Գեբեշյան

Հարություն Մերդինյան

Արթուր Դավթյան 

Ըմբիշներ՝ Լևան Բերիանիձե

Գեորգի Կետոև

Դավիթ Սաֆարյան

Գառնիկ Մնացականյան

Արթուր Ալեքսանյան

Մաքսիմ Մանուկյան 

Միհրան Հարությունյան

Արսեն Ջուլֆալակյան

 Հրաձիգ՝ Հրաչ Բաբայան

Բռնցքամարտիկներ՝  Նարեկ Աբգարյան

 Արամ Ավագյան

Վլադիմիր Մարգարյան

 Արթուր Հովհաննիսյան

Պաշտոնական գործընկեր՝ Ucom 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ