Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին հիացրել է ՀԱՕԿ նոր օլիմպիական ավանը: Հայաստան այցելության ընթացքում Յուրի Ջորկաեֆը եղավ նաև նորաբաց «Օլիմպավան»-ում:
«Այս օլիմպիական ավանը ֆանտաստիկ է: Այն իսկապես հրաշալի կառույց է մարզիկների համար: Նրանք պետք է մտածեն միայն մարզումների մասին և չպետք է անհանգստանան այլ բաների համար: Ես իսկապես սիրեցի այն: Մեծ հաճույքով և սիրով կմարզվեի այստեղ: Եթե մի օր կարողանամ, ապա կգամ նրանց հետ մարզվելու»,-ՀԱՕԿ լրատվականին ասաց Ջորկաեֆը:
«Օլիմպավան»-ի շինարությունը մեկնարկել էր 2013 թվականին: Բացառապես ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով կառուցված Օլիմպավանը օլիմպիական հսկա մարզաբազա է, իր մոտ 7500 քմ. մակերեսով։Մարզաբազան պատրաստ է իր հարկի տակ ընդունել ավելի քան 300 մարզիկի, ապահովված է մարզումների համար միջազգային չափորոշիչներին համապատասխանող բոլոր անհրաժեշտ պայմաններով: