ԸՆԴՈՒՆՎԵՑ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ԲԱՆԱՁԵՎԸ

13:17 - 22 Նոյ, 2023

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով կոչ է անում երկրներին պահպանել զինադադար՝ Փարիզի օլիմպիական խաղերի  ընթացքում:

Փաստաթուղթը  ներկայացրել է  <<  Փարիզ – 2024 >>  կազմկոմիտեի ղեկավար Թոնի Էստանգուն։

Օլիմպիական խաղերը սպորտի ուժի լավագույն մարմնավորումն է: Այն ցույց է  տալիս հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի  արժեքներ: 100   տարվա ընդմիջումից   հետո, Ֆրանսիան կրկին հյուրընկալում է համաշխարհային սպորտի գլխավոր մարզահանդեսը, որի կարգախոսն է ՝   << Ընդարձակել , հասանելի դարձնել խաղերը >> :  

Իր ուղերձում ՄՕԿ –ի  նախագահ Բախը խոսել է օլիմպիական զինադադարի նշանակության մասին, շեշտելով, որ  աշխարհը գտնվում է առճակատման, պառակտման և բևեռացման ժամանակաշրջանում և փխրուն աշխարհում  զինադադարի մասին բանաձևը առավել քան երբևէ՝  տեղին է: 

Բանաձևը, որն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ / 118 կողմ,   երկու ձեռնպահ և  ոչ մի դեմ /,  բաղկացած է ինը կետից. հարգել օլիմպիական զինադադարն այն ժամանակահատվածում, որը սկսվում է  խաղերի մեկնարկից յոթ օր առաջ և ավարտվում պարալիմպիկ խաղերի վերջանալուց  յոթ օր հետո:  

Փարիզի օլիմպիական խաղերը կկայանան 2024թ. հուլիսի 26-ից՝  օգոստոսի 11-ը։ 

 

Այլ նորություններ