Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը և Փարիզ - 2024 կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեն կատարել են ջրային մարզաձևերի օլիմպիական կենտրոնի բացումը, որը գտնվում է Սեն-Դենիում: Այնտեղ կանցկացվեն ջրացատկի, արտիստիկ լողի և ջրագնդակի մրցումները:
Այդ նորարարական շինության համար ծախսվել է 188 միլիոն եվրո:
Նախագահ Մակրոնը իր գոհունակությունն է հայտնել խոշոր կառույցին նվիրված արարողության առթիվ և ասել, որ այդ ժառանգությունը կծառայի ոչ միայն օլիմպիականներին, այլ նաև Փարիզի մարզիկներին և բնակչությանը:
Ջրային մարզաձևերի կենտրոնը ճարտարապետների հավաստմամբ երկրի ամենամեծ լողավազանն է, տեղավորում է 5000 հանդիսական և այնտեղ կանցկացվի Եվրոպայի լողի 2026թ. առաջնությունը:
Արժե նշել, որ լողը 1896թ. ի վեր բոլոր ժամանակակից օլիմպիական խաղերի անբաժանելի մասն է: Կանայք սկսել են մրցել 1912թ. Ստոկհոլմի օլիմպիական խաղերում: