Հայաստանի պատվիրակության հաշվեկշռին ևս մեկ մեդալ կա: Առայժմ նրա հարգը հայտնի չէ: Այդ հարցին լուծում կտա Նարեկ Խաչիկյանը / 60 կգ /: Նա մտել է մուայթայ բռնցքամարտի կիսաեզրափակիչ և իր համար ապահովել առնվազն բրոնզե պարգև: Նարեկի հերթական` չորրորդ մրցակիցը Բելգիայի ներկայացուցիչ Ջիանի դե Լյուն է: Մենամարտը նշանակված է հունիսի 27-ին: