ԾԱՂԿԱՁՈՐԻՑ << ԵՐԵՎՈՒՄ Է >> ՏԱՇՔԵՆԴԸ

12:07 - 04 Ապր, 2023

Տաշքենդում  մայիսի 1 -14 –ը  տեղի կունենա բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունը:  Նման խոշոր ստուգատես առաջին անգամ կհյուրընկալի Ուզբեկստանը: Մրցումները նախատեսված  է անցկացնել 7000 նստելատեղ ունեցող Humo Arena-ում :

Միջոցառման հաղթողները կստանան 200, արծաթե մեդալակիրները՝ 100, իսկ բրոնզե մրցանակակիրները ՝ 50 հազար ԱՄՆ դոլար:

IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովն ընդգծել է, որ Ուզբեկստանում կայանալիք աշխարհի առաջնությունը նվիրված է լինելու նշանավոր բռնցքամարտիկներին: Նպատակն է  հիշել նրանց, ովքեր նախկինում հաղթանակներ են տոնել ու բարձրացել պատվո պատվանդան: Սերունդների շարունակականությունը մեծ նշանակություն ունի ապագայի համար։ 

Տաշքենդի ռինգում հանդես կգան նաև Հայաստանի կաշվե ձեռնոցի վարպետները: Նրանք, հավաքականի գլխավոր մարզիչ, փորձառու Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ,  այսօրվանից ուսումնամարզական հավաք են սկսում Ծաղկաձորում:

Այնուհետև, ապրիլի 16 –ից հետո, մեր թիմը կմեկնի Ղազախստան և նախապատրաստությունը կշարունակի Շոտլանդիայի, Մարոկոյի, Հունաստանի և Սերբիայի բռնցքամարտիկների հետ:  

 

 

Այլ նորություններ