ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի մրցումային ծրագրով մեր հավաքականը փետրվարի 11 –ին պետք է մասնակցեր Ստամբուլում նախատեսված Բալկանյան երկրների առաջնությանը: Մրցաշարը չեղարկվել է՝ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով:
Մարզաձևի Սերբիայի ֆեդերացիան պատրաստ է ապահովել մեր վազորդների մասնակցությունը Բելգրադում փետրվարի 15 –ին սկսվող միջազգային ավանդական մրցաշարում:
Այդ ստուգատեսին Հայաստանից հավանաբար կմասնակցեն Ռազմիկ Մկրտչյանը, Երվանդ Մկրտչյանը, Գայանե Չիլոյանը և Էլադա Ալավերդյանը: