Նախորդ մրցաշրջանում / 2022թ. / ԱՄՆ –ում 90 000 երեխա է մասնակցել PlayLA երիտասարդական մարզական ծրագրին: Այն նախաձեռնել է Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի / LA28 / կազմկոմիտեն և քաղաքի հանգստի ու զբոսայգիների վարչությունը:
Ծրագիրը կյանքի է կոչել ՄՕԿ- ը: Դա մեծ ներդրում է Կալիֆորնիայում երիտասարդական և պատանեկան սպորտի զարգացման համար: Այն պայմաններ է ստեղծում մարզվելու հնարավորություն չունեցող երեխաների համար:
Օլիմպիական ժառանգություն թողնելու իմաստով, մինչ խաղերի մեկնարկը, դեռ հինգուկես տարի կա: Սակայն արդեն զգացվում է դրա ազդեցությունը աճող սերնդի վրա: Ուսուցանվում են այն արժեքներն ու հմտությունները, որոնք կուղեկցեն ամբողջ կյանքում:
PlayLA-ն ընդլայնել է իր ծրագրերը՝ ներառելով նաև հաշմանդամային սպորտի ներկայացուցիչներին:
Ընդհանրապես Լոս Անջելեսը արդեն լրջորեն նախապատրաստվում է օլիմպիական 34 –րդ ամառային մարզահանդեսին: Այդ նպատակով ձևավորվել են մի շարք հանձնաժողովներ, որոնք համագործակցում են տեղական կազմակերպությունների հետ: Վերջինները պարտավորվել են աջակցել խաղերին և նախատեսում են ավելացնել եկամուտները: