Բուդապեշտում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում այսօր երկրորդ մեկնարկն ունեցավ մեր երկրի պատվիրակ Արթուր Բարսեղյանը: Նա 50մ. ազատ լողաոճում, 23, 46 արդյունքով, 90 մասնակիցների պայքարում գրավեց 55 –րդ տեղը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը բատերֆլայ մրցաձևում, դարձյալ 50մ. լողուղյակում, 93 մարզիկների մրցավեճում 28, 8 վայրկյան ցուցանիշով զբաղեցրեց 43 –րդ հորիզոնականը: Այդ արդյունքով մեր լողորդուհին սահմանեց անձնական ռեկորդ:
Վաղը Վարսենիկը իր ուժերը կչափի 50մ. ազատ լողաոճում: