ՆՈՐ ՏԱՐԻ, ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ

14:47 - 10 Հուն, 2023

Նոր տարին աշխատանքային նոր ծրագրերով  է դիմավորում հայոց մարզաշխարհը: Յուրաքանչյուր մարզաձև նախապես կազմած սցենարով է սկսել մրցաշրջան – 2023 –ը: Առջևում պատասխանատու մրցաշարերն են, որոնց հիմքում ընկած են  օլիմպիական խաղեր տանող վարկանիշային ստուգատեսները:

Նախորդ մրցաշրջանում գոհացնող մրցելույթներ ունեցան Հայաստանի բռնցքամարտիկները: Նրանք հաջողությունների հասան տարիքային տարբեր խմբերի միջազգային պաշտոնական մրցաշարերում: Դա վկայում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի և  մարզիչների լավ աշխատանքը: Այս մասին զրույցում  ասաց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: Նա խոսեց նաև առաջիկա ծրագրերի մասին:

Հունվարի 30 – ից՝  փետրվարի 4 –ը մայրաքաղաքի << Դինամոյում >>  կանցկացվի ՀՀ առաջնությունը: Դա ընտրական բնույթ կկրի և առաջատարներով կազմվելիք հավաքականը Երևանում կարճատև հավաք կանցկացնի ու կմեկնի Սոֆիա` մասնակցելու միջազգային ավանդական մրցաշարի: Այդ ստուգատեսը ցույց կտա թե մեր տղաներից ով – ինչպես է մենամարտում արտերկրյա ստուգատեսում: Այս հարցում, ինչպես զրույցում նշեց Աղամալյանը, մարզիչները  սխալվելու իրավունք չունեն: Չէ որ ընտրանին պետք է նախապատրաստվի չափազանց կարևոր մրցաշարերի: Նշենք  Տաշքենդում մայիսի 1 - 14 –ը կայանալիք աշխարհի առաջնությունը և դրան հաջորդող  Եվրոպայի ամառային երրորդ խաղերը, որը տեղի կունենա Լեհաստանում: Սա առանձնանում է նրանով, որ հաջողակներին կշնորհվի Փարիզի օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր:

 

 

 

 

Այլ նորություններ