Ինչպես արդեն հայտնել ենք, Լոզանում, ՄՕԿ-ի գործկոմի նիստի ժամանակ, կազմակերպության կենտրոնակայանի մոտ, ի աջակցություն IBA-ի, ակցիա է տեղի ունեցել:
Մասնակիցները պահանջել են, որ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան պիտի 2028թ. օլիմպիական խաղերում կազմակերպի մարզաձևի մրցաշարը:
ՄՕԿ-ի հաղորդակցության գծով տնօրեն Մարկ Ադամսը այդ առթիվ ասել է, որ լսել են մտահոգությունները և դժգոհողների հետ քննարկել հարցը: Առաջիկայում նրանք կառուցողական պատասխան կստանան:
Եվ ահա միջազգային օլիմպիական կոմիտեի մարզական տնօրեն Քիթ Մաքքոնելը արդեն հայտարարել է, որ բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) կասեցումը ուժի մեջ է: Այդ առթիվ նամակ է ուղարկվել IBA -ի ղեկավար Ումար Կրեմլյովին: Այն բովանդակում է ՄՕԿ –ի մտահոգությունները կազմակերպության կառավարման և ֆինանսական գործընթացներին: Ասոցիացիայի գործունեության մեջ որևէ փոփոխություն չկա, որը թույլ տար կասեցումը հանելուն:
ՄՕԿ-ի գործկոմը նպատակահարմար չի համարել նիստում ներառել մարզաձևը 2028թ. օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկելու հարցը, քանի որ IBA-ն չի ապացուցել կառավարման, ֆինանսական թափանցիկության և մրցավարության հարցերը:
ՄՕԿ-ն արդեն հայտարարել է, որ 2024թ. Փարիզի խաղերի որակավորման մրցաշարերը չի անցկացվելու IBA- ի հովանու ներքո: Արտոնագրերի ստացման մանրամասները քննարկվել են ՄՕԿ-ի գործկոմում:
Չափանիշները հիմնված են << Տոկիո – 2020 >> –ի վրա, որոնք մշակվել և հաջողությամբ են կիրառվել:
Նշենք, որ դեռևս ապրիլին միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել էր հետևյալ հաղորդագրությունը. << ՄՕԿ – ի գործկոմը հաստատել է 2024թ. Փարիզում կայանալիք բռնցքամարտի մրցաշարի որակավորման համակարգը և քաշային կարգերը։ Մշակել է Փարիզի խաղերի մասնակցության ընթացակարգը: Հաստատվել են նաև տղամարդկանց յոթ և կանանց վեց օլիմպիական քաշային կարգերը:
Օլիմպիական խաղերի ուղեգրերի որակավորման փուլերը կսկսվեն 2023թ. հունվարի 1-ին և կձգվեն մինչև 2024թ. մայիսի 31-ը: Վարկանիշային մրցումները տեղի կունենան չորս փուլով:
Համակարգը մշակելիս հաշվի են առնվել բազմաթիվ տեսակետներ և կարծիքներ։ Քննարկումները տևել են մի քանի ամիս: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան / IBA / հավաստիացրել է, որ որակավորման համակարգը արդար կլինի և բոլոր մարզիկները հավասար հնարավորություներ կունենան օլիմպիական դառնալու համար:
IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը նշել էր, որ վարկանիշային մրցումները մշակելիս սերտորեն համագործակցել են ՄՕԿ-ի սպորտ բաժնի, IBA –ի կոմիտեների, մայրցամաքային կոնֆեդերացիաների, մարզիկների և ազգային ֆեդերացիների հետ . . . >>: