ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ ՝ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

11:07 - 06 Հոկ, 2022

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում հոկտեմբերի 27 –ին կմեկնարկի սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը:

Մասնակիցների կազմում մեծ թվով հեղինակություններ կլինեն, որովհետև հայտավորվելու իրավունք ունեն միայն համապատասխան որակավորում ունեցող մարզիկները:

Հայաստանից հանդես կգան հինգ վարպետներ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավար կուղեկցի անվանիներ  Արթուր Դավթյանին, Վահագն Դավթյանին, Հարություն Մերդինյանին,  շնորհալի երիտասարդներ Արթուր Ավետիսյանին և Գագիկ Խաչիկյանին։ Նրանք երեկ մեկնել են Թբիլիսի, որտեղ կանցկացնեն 21 –օրյա ուսումնամարզական հավաք:

Գլխավոր մարզիչը զրույցի ժամանակ ասաց, որ թբիլիսյան  պարապմունքներին մասնակից են դարձրել նաև խոստումնալից Համլետ Մանուկյանին:

Մարզասերները լիվերպուլյան  ասպարեզում կտեսնեն  Արթուր Դավթյանին / հենացատկ /,   Վահագն Դավթյանին, Արթուր Ավետիսյանին/ երկուսն էլ ՝ օղակներ /, Հարություն Մերդինյանին /  նժույգթափեր /  և բազմամարտում ՝   Գագիկ Խաչիկյանին:

 

Այլ նորություններ