ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՍԽԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

10:37 - 26 Մայ, 2022

Ափսոսանքով նշենք, որ Հայաստանի չորրորդ բռնքամարտիկը դուրս մնաց Եվրոպայի երևանյան առաջնության պայքարից: Խոսքը վերաբերում է մեր առաջատարներից Կարեն Տոնականյանին / 60 կգ /:

Հունգարացի ձախլիկ Ռոլանդ Վերեսին Կարենը  պարտվեց տակտիկական սխալի պատճառով: Երևանցու գործողությունները միօրինակ էին և տպավորիչ չէին:

Մասնագետները  նշում էին, որ մեր մարզիկը չկարողացավ  հակաթույն գտնել  մրցակցի  տեղաշարժերը  << փակելու >> համար: Ափսոս, քանզի նման ձախողումը անսպասելի կորուստ էր մեր թիմի համար: 

Այսօր ռինգ կելնեն  ՀՀ թիմի չորս անդամներ: Ցերեկային փուլում իրենց ունակությունները կդրսևորեն  օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն  Հովհաննես Բաչկովը  / 63, 5 կգ /, որը կմրցի  անգլիացի Ժոզեֆ Թաերսի, Գուրգեն Մադոյանը / 67 կգ /՝  ֆինն Կարլ Բենջամին Էրիկսոնի և գերծանր քաշային, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը՝  Բոսնիա  Հերցեգովինայի պատվիրակ Ժուրաժ Սոլդոնի հետ:

Երեկոյան մրցահերթում Նարեկ Մանասյանը  / 92 կգ / կպայքարի  սլովակ Դավիթ Միքալեկի դեմ:

Այլ նորություններ