Մեկական արծաթե և բրոնզե մեդալ նվաճեցին Հայաստանի ազատ ոճի ըմբիշները Սոֆիայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Փոխչեմպիոնի պատվին արժանացավ 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը, իսկ նրա թիմակից, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը բավարարվեց երրորդ տեղով:
Նույն ծրագրով վաղը ասպարեզ կելնեն հունահռոմեական ոճի ներկայացուցիչները: