ՆՈՐ ՆՍՏԱՎԱՅՐ

11:33 - 10 Հուլ, 2020

ՄՕԿ – ի  նախագահ Թոմաս Բախը մասնակցել է  Լոզանում անցկացված բեյսբոլի և սոֆտբոլի համաշխարհային կոնֆեդերացիայի  / WBSC /  շտաբի բացման արարողությանը: Նա  տպավորվել է  WBSC- ի գեղեցիկ ոճի շինությամբ։ Այն կառուցելիս հոգ է  տարվել  շրջակա միջավայրի  էկոլոգիայի պահպանման համար։ Բախը  շնորհավորել  է կոնֆեդերացիային և հաջողություններ ցանկացել։

Լոզանի արևելյան արվարձանում  են տեղակայված  բազմաթիվ այլ միջազգային մարզական ֆեդերացիաներ։

Միջոցառումն անցկացվել է  COVID-19 համավարակի համար սահմանված կանոններով։

Կազմակերպիչներն ընդգծել են, որ համավարկից հետո կրկին կանցկացվի համանման միջոցառում՝  ֆեդերացիաների ներկայացուցիչների, լավագույն խաղացողների և մասնագետների համար: 

 

Այլ նորություններ