Օլիմպիական խաղերի պատմությունում առաջին անգամ հանրության ներկայացուցիչները կարող են մասնակցել մարաթոնյան վազքին:
Սիրողական վազորդներին հնարավորություն կտրվի համահունչ լինել Փարիզ -2024-ի՝ << Ընդարձակել , հասանելի դարձնել խաղերը >> կարգախոսին:
Կազմկոմիտեն լրացուցիչ տեղեկատվություն է հրապարակել << Մարաթոն բոլորի համար >> ՝ զանգվածային վազքի միջոցառման մասին:
Դա հեղափոխական հայեցակարգ է, որը թույլ կտա հանրությանը մասնակցել 2024 թ. օգոստոսի 10-ին / շաբաթ օրը / օլիմպիական մարաթոնից / 42կմ. 195 մ. / մի քանի ժամ հետո սիրողական վազորդների համար նախատեսված 10կմ մրցավազքին: Դրանում կներգրավվի 20 հազար 024 մասնակից:
Առաջին վազքարաշավը կայացել է 2019թ. միջազգային օլիմպիական օրը / հունիսի 23/ : Այդ ժամանակից ի վեր կազմակերպվել են նմանատիպ շատ միջոցառումներ: