ՍԱՄԲՈՅԻ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

11:57 - 22 Մար, 2024

Մոսկվայում այսօր մեկնարկեց Ռուսաստանում սամբոյի հիմնադիրների հիշատակը հավերժացնող ամենամյա միջազգային մրցաշարը:   

Մրցումներին հայտավորված են  Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Հարավային Կորեայի և Ռուսաստանի ավելի քան 250 ներկայացուցիչներ:

Հայաստանից մրցագորգ կելնեն Դավիթ Հովսեփյանը , Կարեն Սարգսյանը / երկուսն էլ ՝ 58 կգ / , Արթուր Մանուկյանը / 64 կգ /, Դավիթ Աբրահամյանը / 71 կգ /, Ալեքսան Ստեփանյանը / 78 կգ / և Վահագն Չալյանը / 88 կգ /:

Մրցավարական  հանձնախմբում է  Ազատ Անդրյանը:  Մարզիկներին մրցագորգ կուղեկցեն մարզիչներ Վովիկ Խոջայանը և Արմեն Ադամյանը:

Պատվիրակության ղեկավարն է  ՀՀ   սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

 

Այլ նորություններ