ՀԱՕԿ-ը միացավ սիրիահայերին նվիրված բարեգործական ակցիային

17:00 - 23 Մար, 2016

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և «Էլիտ-սպորտ» ընկերությունը, որը հանդիսանում է «Kelme» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում,  միանալով «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպությանը՝  անցկացրեցին «Դու միայնակ չես» բարեգործական ծրագիրը:

«Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության հետ համատեղ մարտի 23-ին անցկացրեց սիրիահայերին օժանդակելու բարեգործական ակցիան, որին որպես գլխավոր հովանավոր միացավ նաև ՀԱՕԿ-ը: Վերջին 3 ամիսների ընթացքում հայրենադարձների ամենակարիքավոր 44 ընտանիքներին տրվեցին պարենային և ֆինանսական օգնություն: Հուլիս ամսից 7 սիրիահայ-մասնագետներ աշխատանքի կանցնեն ՀԱՕԿ-ում:

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հանդիսանում է խոշորագույն երտասարդական կառույցներից մեկը մեր երկրում, ի դեմս ՀԱՕԿ նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանի, կարևորում է Հայաստանի և սփյուռքի մարզիկների հիմնախնդիրները և որդեգրել է դրանց լուծմանն ուղղված քաղաքականություն:  ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի ուշադրության կենտրոնից չեն վրիպել նաև Սիրիայից Հայաստան ներգաղթած մեր հայրենակիցները»,-ծրագրի շրջանակներում ասաց ՀԱՕԿ կոմերցիոն վարչության ղեկավար Մանե Մուրադյանը:

Ծրագիրը շարունակական բնույթ կկրի:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին   

Այլ նորություններ