Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը Հայաստանը կներկայացնի գեղասահքի պատանիների աշխարհի առաջնությունում:
Հունգարական Դեբրեցեն քաղաքում մեկնարկում է գեղասահքի պատանիների աշխարհի առաջնությունը: Հայաստանն ունի միայն մեկ ներկայացուցիչ՝ երկրորդ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Անաստասիա Գալուստյանը:
Հայ գեղասահորդը մարտի 18-ին կներկայանա կարճ, իսկ մարտի 19-ին՝ ազատ ծրագրով:
Գեղասահքի պատանիների աշխարհի առաջնության աղջիկների մրցաշարին մասնակցում են 31 երկրի մարզիկներ:
ՀԱՕԿ լրատվության բաժին