Բուդվայում անցկացվող Եվրոպայի բռնցքամարտի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ մտած մեր հինգ պատվիրակների թիվն ավելացավ ևս մեկով: Ռուսլան Ասլիկյանը (54 կգ) հաղթեց Սլովակիայի ներկայացուցիչ Տիբոր Կատոնային։
Այսօր ՝ հոկտեմբերի 13 –ին, մեր վեցյակը կիսաեզրափակիչի մենամարտերը կանցկացնի, իսկ վաղը տեղի կունենան վճռական հանդիպումները: