Շախմատի Հայաստանի կանանց առաջնության բացարձակ առաջատարը Մարիա Գևորգյանն է

20:30 - 18 Հուն, 2016

Շախմատի Հայաստանի կանանց 71-րդ առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները: Առաջնության բացարձակ առաջատար Մարիա Գևորգյանը կրկին հաղթել է: Աննա Հայրապետյանը գերազանցեց Սոնա Ասատրյանին, Սուսաննա Գաբոյանը` Մանե Ադամյանին, Արմինե Բաբայանը` Արփինե Գրիգորյանին, իսկ Նարինե Գասպարյանը` Աննա Սարգսյանին:

Առաջատարը բացարձակ արդյունքով Մարիա Գևորգյանը, ով 7 հնարավորից հավաքելով 7 միավոր` գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 5,5 միավոր ունի Աննա Հայրապետյանը, իսկ 5 միավոր ունի Սուսաննա Գաբոյանը:

Տղամարդկանց առաջնությունում հունվարի 18-ը հանգստի օր է:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ