Եվրոպայի օլիմպիական կոմիտեն (ԵՕԿ) հայտնել է Պետր Նուրովսկու անվան լավագույն երիտասարդ մարզիկի 11-րդ մրցանակաբաշխության եզրափակիչի հինգ մասնակիցների անունները։
Նրանցից երեքին ընտրել են եվրոպական ԱՕԿ-ները, իսկ երկուսին առաջադրել են ԵՕԿ-ի փորձագետները:
Այդ մարզիկներն են Դարյա Ատմանովան / Իսրայել, գեղարվեստական մարմնամարզություն /, Ֆիլիպո Բերտոնին / Իտալիա, լող /, Սոֆիա Դալիդուն / Հունաստան, թիավարություն /, Անդրեա Սպենդոլինի Սիրիենը / Մեծ Բրիտանիա, ջրացատկ / և Անջելինա Տոպիկը /Սերբիա, բարձրացատկ /,
Հաղթողի անունը կհայտարարվի Հունաստանի Օլիմպիայում սեպտեմբերի 30 –ին հրավիրվելիք ԵՕԿ –ի սեմինարի ժամանակ: Բոլոր նշած թեկնածուները կմասնակցեն միջոցառմանը:
Օլիմպիզմի մեծ ջատագով Պետր Նուրովսկու հիշատակին նվիրված մրցանակը ստեղծվել է 2011թ.:
Ամենամյա մրցանակներ են հանձնվում նաև ձմեռային մարզաձևերում աչքի ընկած երիտասարդ մարզիկներին: